Օգոստոսի 4-ի գիշերը եւ առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։  Ինչպես  տեղեկանում   ենք  Պաշտպանության նախարարության կայքից, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։