Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը մեկնարկեց Օլիմպիական խաղերում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգում Ասլանյանը մեկնարկում հաղթեց Հունգարիան ներկայացնող Բալինտ Կորպասիին:

Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսից Մոհամադ Էլսայեդին էր, որի հետ պայքարում Ասլանյանը պարտվեց 5:7 հաշվով:

Կարեն Ասլանյանը կարող է շարունակել պայքարը, եթե նրան հաղթած մարզիկը դուրս գա եզրափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներից Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի նորից նվաճել օլիմպիական ոսկին: