Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել Ռուբինյանի թեկնածությանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում ներկայացրել է նաև Հակոբ Արշակյանի թեկնածությունը, որը քննարկվում է նիստում։