«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ իշխանությունները խորհրդարանում լրագրողների տեղաշարժն են սահմանափակում, երեկ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն էլ իրեն ցանկալի լրատվամիջոցներին հրավիրել էր ասուլիսի ու դատական համակարգի փոփոխություններից էր խոսում:

Ստացվում է, որ իշխանությունները իրենց ոչ ցանկալի լրատվամիջոցներին չեզոքացնելու գործընթաց են սկսել։ Այս իրավիճակին զուգահեռ ԲԴԽ նախագահը գտել է այն անձին, ում միջոցով վերահսկողության տակ է պահում դատավորներին մակագրվող գործերը եւ առհասարակ դատավորներին բռում պահելու գործընթացն է վերահսկում:

Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը իրեն խորհրդական է նշանակել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Վարդան Ստեփանյանին ու նրա միջոցով դատական համակարգը պահում է վերահսկողության տակ, թե որ գործը մտավ դատարան, ում է մակագրվել, կամ որ դատավորին ինչ հարցով են դիմել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում