Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։ Միաժամանակ վարչապետն առաջարկել է վեց նախարար նշանակել։ Այսպես՝ Անահիտ Ավանեսյանին նշանակել Առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ Արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանին՝ ԿԳՄՍ, Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի։

Այս տեղեկությունը Irakanum.am-ին փոխանցեցին  ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին նշանակել Արդարադատության նախարարի պաշտոնում, իսկ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների։

Irakanum.am