Բելառուսում վտարանդիներին աջակցություն տրամադրող խմբի ղեկավար Վիտալի Շիշովին մահացած են հայտնաբերել Ուկրաինայի իր տան մոտակայքում:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Բելառուսից հեռացած ակտիվիստի մարմինը հայտնաբերվել է ծառից կախված Կիևի այգիներից մեկում: Նշվում է, որ նախորդ օրը վերջինս գնացել էր վազելու և այլևս չէր վերադարձել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Ոստիկանությունը փորձում է հասկանալ՝ նրան սպանել են, թե դա ինքնասպանություն է:

Շիշովը Ուկրաինայում հասարակական կազմակերպություն էր ղեկավարում, որն օգնում էր Բելառուսից վտարված կամ հեռացած անձանց: Նա ինքն էլ երկրից հեռացել էր 2020 թվականի օգոստոսից հետո, երբ ուժայինները ճնշում էին նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ընդդիմադիրների և նրանց կողմնակիցների ցույցերը: