Անթալիայում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով 4 ռուս զբոսաշրջիկներ են զոհվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ ևս 16-ն էլ վնասվածքներ են ստացել (նրանցից 5-ը ծանր կոտրվածքներ են ստացել): Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։

Ավտոբուսում եղել է 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ։