Ազգային Ժողովում քննարկվում է փոխնախագահ ընտրելու հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես երկրորդ փոխխոսնակ առաջադրել է ԲՏԱ նախկին նախարար, պատգամավոր Հակոբ Արշակյանի թեկնածությունը։

Նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը Արշակյանին հիշեցրեց, որ վերջինս նախարար աշխատաժ ժամանակ բռունցնքներով հարձակվել է լրագրողի վրա։ «Լինելով բարձր պաշտոնյա դուք բռունցնքներով հարձակվել եք իմ լրագրող գործըկերոջ վրա, դրանից երկու շաբաթ անց դուք հրաժարական ներկայացրեցինք, հայտարարելով, որ պատրաստ եք պատասխանատվություն կրելու, թեպետ որքան որ տեղյակ եմ մինչև հիմա անգամ առերսերում տեղի չի ունեցել ձեր և տուժողի միջեւ»,- ասաց Խամոյանը, հավելելով, որ փաստացի Արշակյանը ցանկանում է մի նոր բարձր պաշտոն զբաղեցնել, չկրելով նախկինում կատարած հանցանքի համար պատասխանատվություն։

Մանրամասները՝ տեսանյութում։