Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 98 կգ քաշային կարգում հանդեսեկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 5-0 հաշվով  պարտվեց ռուս ըմբիշ Մուսա Եվլոևին և դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոնը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ օլիմպիական խաղերի եզրափակիչ, բայց այս անգամ նրան բաժին հասավ արծաթե մեդալը։

Սա հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ մեդալն է։ Հիշեցնենք, որ երեկ  ԱրթուրԴավթյանը մարմնամարզության հենացատկ վարժության եզրափակիչում գրանցեց  14,733 արդյունքև  դարձավ բրոնզե մեդալակիր։