ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։

Նախագահի հրամանագրերով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի նախարար։

Ֆինանսների նախարար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը. նախկինում նա զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։