Վալերիկ Քոչարյանը նախագահի հրամանագրով ազատվել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»,-ասվում է նախագահի հրամանագրի մեջ: