Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ռուս ղեկավարի հեռագրի տեքստը հրապարակվել է երկուշաբթի՝  օգոստոսի 2 -ին, Կրեմլի կայքում:

«Հուսով եմ, որ Ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Մեր կողմից, մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», – ընդգծել է Պուտինը:

Բացի այդ, ՌԴ նախագահը առողջություն և բարեկեցություն է մաղթել Փաշինյանին: