Առավոտ լուսո զանգերի տեղատարափ…

Տիկին Հովսեփյան, էլի խաբեցին ջուրը չտվին, հմի ի՞նչ էնենք։

Տիկին Հովսեփյան էս ԱԺ ֊ն ի՞նչ է անելու մեր տղաների հարցով, ըբը ի՞նչ էնենք։

Այսօր ԱԺ 8֊րդ գումարման առաջին օրն է, բարի վայելում։

Ի՞նչ պետք է անեք, միացրեք հեռուստացույցը, նստեք դիմացը, մոռացեք բոլոր հարցերի մասին և այսօր սաղ կլուծեն ձմեռն էլ երեխաներդ սոված չեն մնա։ Ոչ այն է չարություն անես ու էս օրով հեռախոսահամարները տաս ու ասես զանգեք, ոչ այն է շարունակես գործ անել, երբ գիտես թե ի՞նչ է արժենալու պատասխանատուների շարունակական անգործությունը երկրիդ ու քաղաքացուդ վաղվա ապրելուն համար …

Շնորհավոր …