Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար», — ասված է նախագահի հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ Նարեկ Մկրտչյանն էլ նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: