ԱՄՆ-ը ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկետը լրանալու պատճառով: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը՝ «National Interest»-ին տված հարցազրույցում:

«Մենք ստացել ենք 24 դիվանագետի ցուցակ, որոնք, ինչպես սպասվում է, կլքեն երկիրը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3-ը: Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, որովհետև Վաշինգտոնը հանկարծակի խստացրել է վիզաների տրամադրման գործընթացը»,- ասել է դեսպանը: