Բաքվի Յասամալի շրջանային դատարանում հնչեցվել են հայ գերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դատավճիռները:

Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, Մկրտչյանին և Խոսրովյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Նրանք առաջին տաս տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը`խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել էին  դատալսումները` Բաքվի զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ: Հայ գերիներին մեղադրում են իբրև Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ: