Չորս մարդ Է զոհվել օգոստոսի 1-ին Կալիֆոռնիայի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Robinson R66 ութթաղիռը վթարի Է ենթարկվել տեղական ժամանակով 13:15-ին (Երեւանի ժամանակով 00:15-ին) Սակրամենտո քաղաքից դեպի հյուսիս: Ուղղաթիռում եղել Է չորս մարդ, նրանք բոլորը զոհվել են: Պատահարի պատճառի եւ զոհվածների մասին տեղեկատվություն առայժմ չեն հայտնում:

Աղետի հանգամանքների հետաքննությամբ զբաղվում են Դաշնային ավիացիոն վարչությունը եւ ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: