Ֆեյսբուքյան օգտատեր Կոնստանտին Լևոշկոն պատմել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին նկատել է Կիևի Le Silpo սուպերմարկետում գինի գնելիս:

Ինչպես նշում է mk.ru-ն, Լևոշկոն սոցիալական ցանցում տարածել է դրամարկղի մոտ հերթ կանգնած անձի նկարը. տղամարդը բավականին նման է Ուկրաինայի նախագահին: Սակայն դիմակի պատճառով նրա ամբողջ դեմքը չի երևում:

Մեկնաբանություններում Լևոշկոն ավելացրել է, որ Զելենսկին գնել է երեք շիշ գինի, և որ «թիկնապահները շատ վախեցած են եղել»: Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր կասկածել են, որ լուսանկարում իսկապես Ուկրաինայի նախագահն է:

Зеленского засекли в магазине с бутылками