Պատերազմից հետո առաջացած խնդիրների մեջ մենք գիտակցում ենք, որ գերիների վերադարձն ամենահրատապն է:

Այս մասին այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Բացի այն, որ գերիների ազատումը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, նրանց ազատումը նաև պարտադիր է միջազգային իրավունքի հիմքով: Մենք ինքներս որոշակի հույս տեսանք, որ ազատ կարձակվեն, երբ մի քանի գերիների ազատ արձակեցին վերջերս, նույնիսկ եթե քիչ քանակով են եւ բավականին ուշ են կատարվում: Մենք հույս ունենք, որ այդ վերադարձումները կշարունակվեն: Գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ֆրանսիան պահպանում է իր կարողությունը երկու կողմերի հետ խոսելու»,-ասել է դեսպանը նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույնպես շահագրգռված է այս հարցում և ինքը նույնպես միշտ պատրաստակամ է ընդունել  գերիների հարազատներին։
Նշենք, որ այսօր գերիների հարազատները բողոքի ակցիան են արել ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանատան մոտ` պահանջելով ազատ արձակել գերիներին: