Առանց ատվաստանյութերի երկրներում կորոնավիրուսային վարակի ինտենսիվ տարածումը մեծացնում է վիրուսի նոր ավելի վտանգավոր տարբերակաների հայտնվելու հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետության նվազեցման: Ուստի COVID-ի դեմ պատվաստանյութերի մեծ պաշարներով պետությունները պետք է դրանցից բաժին հանեն այլ երկների, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի հատուկ դեսպանորդների հոդվածում, որն օգոստոսի 2-ին հրապարակվել է «Իզվեստիա» թերթում։

«Այն դեպքւմ, երբ շատ երկրներ դժվարին կացության մեջ են պատվաստանյութերի պակասից, այն պետությունները, որոնք այդ պատրաստւկների մեծ պաշարներ ունեն, չպետք է դանք կուտակեն իրենց մոտ՝ ձգտելով ընդգկել իրենց ամբողջ բնակչությանը: Դա նույնիսկ նրանց օգտին չէ. վիրուսի ինտենսիվ տարածումն առանց պատվաստայութերի երկրներում մեծացնում է այն բանի հավանականությունը, որ հայտնվեն վարակի ավելի փոխհաղորդիչ եւ վտանգավոր տարբերակներ, եւ կարող է հանգեցնել այն բանին, որ արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետությունը նվազի»,- նշված է հողդածում:

Այդ նպատակին հասնելու համար չորս ամսում անհրաժեշտ է պատվաստել 250 միլիոն մարդու ցածր եւ միջին մակարդակի եկամուտներով երկրներում, առաջնահերթությունը պետք է տրվի բժիշկներին եւ ռիսկի խմբերի մարդկանց, նշել են ԱՀԿ-ում: ԱՀԿ-ի եւ COVAX-ի գծով նրա գործընկերների բազմակի կոչերն առավելագույն արդյունավետութմյամբ օգտագործելու պատվաստանյութերը պետք է լսելի լինեն, հորդորում են հոդվածի հեղինակները: Աշխարհում տարածված է շուրջ 3 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ, սակայն COVAX-ի մեխանիզմով դրանցից տարածվել է սոսկ 90 միլիոնը: Այդ մեխանիզմից օգտվում է շուրջ 60 պատություն, այնտեղ պատվաստվածների մակարդակը կազում է երեք տոկոսից պակաս, ընդգծել են հատուկ դեսպանորդները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: