Ավարտվեց ԱԺ նախագահի քվեարկությունը։ Ըստ արդյունքերի՝ ՔՊ թեկնածու Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն:  Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 71-ը։ Սիմոնյանի թեկնածությանը կողմ են եղել ՔՊ բոլոր պատգամավորները։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը առաջադրել է Մեղրի նախկին համայքնապետ Մխիթար Զաքարյանի, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունները ԱԺ նախագահի պաշտոնի համար։ Նրանք երկուսն էլ կալանավորված են։