SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համատեղ, ուժեղացված ծառայություն են կատարելիս եղել Հրաչյա Քոչար փողոցում, երբ նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ ստուգման նպատակով մոտեցել են այդ ավտոմեքենային ու վարորդին հորդորել են, որպեսզի չշարժվի, վերջինս հետընթաց է կատարել, հարվածել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային, ապա Mercedes-ը վարել ոստիկանների ուղղությամբ ու դիմել փախուստի:   Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանությունում օպերատիվ և հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Mercedes-ի ղեկին եղել է քրեական պատմություններով հայտնի, 28-ամյա Սերժ Վարդանյանը` հանրության հայտնի Ճըվճըվ Արոյի որդի Սերժուլիկը:   Ոստիկանությունւը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:   Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: