Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հայտնի են դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի վիճակահանությունը:

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրադովի հետ:

97 կգ քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուբեկովի հետ:

Գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 2-ին: