Տոկիոյում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ վերջին մեկ օրում կորոնավիրուսի 18 նոր դեպք է հայտնաբերվել պատվիրակությունների անդամների և անձնակազմերի շրջանում:

Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով խաղերի կազմակերպիչներին, վարակվածների թվում մեկ մարզիկ կա: Ընդհանուր առմամբ, խաղերի անցկացման ժամանակահատվածում «Քովիդ-19»-ով վարակվել է 264 մարդ, որոնք ներգրավված են Տոկիո-2020-ի կազմակերպչական աշխատանքներում: Ավելի վաղ հաղորդվում էր վարակման 21 դեպքի մասին:

Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կավարտվեն օգոստոսի 8-ին: