Երեկ մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաչարձան գյուղ, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Մովսիսյանն էր, ով իրեն պատկանող УАЗ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Խաչարձան գյուղից  դեպի սար տանող անտառամիջյան ճանապարհով բարձրանալիս է եղել, ավտոմեքենան հետընթաց է ունեցել ու շրջվել, գլորվելով ձորը, ինչի հետևանքով էլ Ս. Մովսիսյանը տեղում մահացել է:

Ոստիկանները, քննիչներն ու բժիշկները մոտ 800 մետր հատված ոտքով են մոտեցել վթարի վայրին, քանի որ ճանապարհն անանցանելի է եղել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։