Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի վերնիսաժ կրակոցներ են հնչել, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Մինչ քննիչներն ու փորձաքրեագետները տեղում աշխատում էին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները դեպքի վայրում հայտնաբերեցին ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։

Կրակոցների վայրից բավականին հեռու Հանրապետության հրապարակի մոտ, Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։

Ըստ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։