Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին՝ փոխանցում է Al Jazeera-ն:

Թուրքիայի՝ Միջերկական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ: Բնական աղետի հետևանքով մահացել է չորս մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կան բազմաթիվ վիրավորներ: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում:

Անտառային հրդեհների պատճառն ուժեղ քամիներն և օդի բարձր ջերմաստիճանն են: