Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը դուրս է եկել ԱԱԾ-ից: Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն հրավիրել էին ԱԱԾ մի քանի հարց տալու: Թե ինչ հարցերի մասին է խոսքը, գյուղապետը հրաժարվեց պատասխանել: «Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա», — ասաց Ավետյանը:

Հարցին՝ նորմա՞լ է, որ այս լարված իրավիճակում ձեզ ԱԱԾ են տարել, Սոթքի գյուղպետը արձագանքեց.  «Դե, ամեն մեկը թող իր մեկնաբանությունը տա»: