Ռուսաստանցի ռազմական և քաղաքական վերլուծաբան, «Национальная оборона» («Ազգային պաշտպանություն») ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում պետք է քանդվեն Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձանները:

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում պետք է բուլդոզերներով հիմնովին քանդվեն Հիտլերի համագործակից Նժդեհի հուշարձանները` հիմնադրված հայ ազգայնականների կողմից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Կորոտչենկոն: