Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը։