ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին նիստ է անում: Այս մասին հայտնում է Armlur-ը՝ տեղեկացնելով, որ նիստի թեման ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությունն է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանական ֆրակցիայում այս օրերին դարձյալ թեժ իրավիճակ է:

«Կռվախնձոր է դարձել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որին հավակնում է ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, իսկ հիմա էլ դրա համար պայքար է մղում իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Բայց խմբակցությունը հակված է ընտրելու Նարեկ Զեյնալյանին:

Հետաքրքիր է, որ երկրի համար օրհասական այս իրավիճակում, երբ թշնամին ամբողջ գիշեր կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանին, հայկական կողմը ունի 3 զոհ, 4 վիրավոր, իսկ իշխանական խմբակցությունը ավելի կարևոր է համարում հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը քննարկել»,- հայտնում է կայքը: