Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին, տեղեկացնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։

Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկրներից:

Դոկտոր Իգոր Դորֆման-Լազարևի (Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան) նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող մի շարք ճանաչված գիտնականներ դիմեցին գիտաժողովի կազմակերպիչներին նամակով՝ առաջարկելով հրավիրել նաև հայագետների: Նամակի հեղինակները, հիշեցնելով, «որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա», ընդգծում էին, որ «գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ»:

Կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրեցին ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը:

Նամակը ստորագրողների թվում էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստի հայերեն թարգմանությունը ամբողջությամբ:

«Պրոֆեսոր Ռուբինա Ռայային,
Գործադիր տնօրեն
Քաղաքային ցանցի էվոլյուցիայի կենտրոն
Մշակույթի և հասարակության դպրոց
Օրհուսի համալսարան
cc պրոֆեսոր Սյորեն Միքայել Սինդբեք