Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնում է, որ այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին:

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.

«Կարենի դեմքին վերջապես ժպիտ առաջացավ: Զինվորի տանը դա բոլորն են նկատում:

44-օրյա պատերազմի ժամանակ երկու ձեռքը կորցրած ժամկետային զինծառայողը այնպիսի ոգևորությամբ է փորձում վարժվել իր նոր վերին վերջույթներին…

Զինվորի տանն այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին:

Բիոնիկ պրոթեզը 30-ից ավելի ֆունկցիայի հնարավորություն է տալիս: Տղաները քիչ քիչ սովորում են կառավարել դրանք՝ դառնալով հնարավորին ինքնուրույն իրենց կենցաղում»: