Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում:

2018թ. Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ պարտվեց ղազախ Ժանսայ Սմագուլովին:

Ղազախ ձյուդոիստն իր հերթին հաջորդ գոտեմարտում պարտվեց կանադացի Արտուր Մարգելիդոնին: