Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի չեմպիոնի կոչումը նվաճած նորվեգացի Կրիստիան Բլումենֆելի ինքնազգացողությունը վատացել է մրցման վերջում, հայտնում է The Sun-ը:

Եզրագիծը հատելուց հետո 27-ամյա մարզիկն ընկել է հատակին և տևական ժամանակ չի կարողացել ոտքի կանգնել: Նշվում է, որ պատճառն անտանելի շոգն է: Բլումենֆելին մրցուղուց հեռացրել են անվասայլակով, բայց նա կարողացել է մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը:

Հիշեցնենք, որ տրիատլոնում օլիմպիական փոխչեմպիոն էր դարձել բրիտանացի Ալեքս Յին, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Նոր Զելանդիան ներկայացնող Հեյդեն Ուայլդին: