Ինչպե՞ս եք ապացուցելու, թե որ սարսափ ֆիլմն է իրականում ամենասարսափելին: Կասեք՝ դա սուբյեկտիվ է: Գիտնականները բացահայտել են այդ հարցին օբյեկտիվորեն պատասխանելու մեթոդը: Հելոուինի նախօրեին և հաշվի առնելով սարսափ ֆիլմերի հավերժական ժողովրդականությունը՝ Broadband Choices-ը կազմել է 50 լավագույն սարսափ ֆիլմերի ցուցակը, այնուհետև տարբեր տարիքի և մշակութային ծագում ունեցող 50 մարդկանց ստիպել է դիտել դրանք՝ ընթացքում չափելով նրանց սրտի զարկերը:

Elle.ru-ն ներկայացնում է «հաղթող» հնգյակը:
1. «Սինիստեր», 2012
Фото №1 - Ужас ужасный: пять самых страшных фильмов по мнению ученых

Հանգիստ պայմաններում սիրտը մեկ րոպեում բաբախում է մոտավորապես 65 անգամ: Սարսափելի սպանությունների մասին դետեկտիվ թրիլլերի դիտման ընթացքում այն արագացել է 32%-ով (86 բաբախյուն): Եղել են նույնիսկ դրվագներ, որոնց ընթացքում ֆիլմը դիտող մարդկանց սրտի զարկերը հասել են 131-ի:

2. «Աստրալ», 2010

Պարանորմալ սարսափի մասին պատմող ֆիլմը կիսում է առաջնորդի դիրքը. նույն 86 հարվածը մեկ րոպեում և «վախի թռիչքներ» մինչև 133 զարկ:

3. «Անեծքը», 2013

Фото №2 - Ужас ужасный: пять самых страшных фильмов по мнению ученых

Մեկ րոպեի ընթացքում՝ 85 զարկ: Կինոնկարը, որը հիմնված է պարանորմալ գործերում մասնագիտացած հետաքննողների իրական պատմությունների վրա, գրավել է երրորդ տեղը:

Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են «Ռեինկառնացիա» (2018) և «Պարանորմալ երևույթ» (2007) ֆիլմերը: