Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։

Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայաստանցի բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել: