Երեկ՝ հուլիսի 24-ին իշխանական էլիտան խրախճանքի մեջ էր։ Երևանյան ռեստորաններից մեկում տեղի էր ունենում իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսսյանի հարսանեկան արարողությունը։ Համացանցում արագորեն տարածվեցին Սարգսյանի ու Օլյա Հայրապետյանի հարսանեկան լուսանկարներն ու տեսանյութեր։

Այսօր արդեն նորապսակները մոտիկներով տոնական արարողությունը շարունակել են Սևանում գտնվող և Հայկ Սարգսյանի անվան հետ կապվող White Shorja-ում։ Մենք տեղեկացանք, որ հենց այսօրվանից է նախորդ տարի գործունեությունը դադարեցրած հանգստյան գոտին վերաբացվել։ Սակայն դրսից օտար մարդկանց մուտքն արգեկված է եղել։ Փարթիին ներկա են գտնվել միայն հրավիրվածները։