«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկածները հիմնականում Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկել, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդարան անցավ դաշնակցականների մի պատկառելի թիմ, որոնք, առանձին մասնակցելու դեպքում, դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեին։ Մինչ ընտրությունները ՀՅԴ-ն հմտորեն բանակցելով՝ զբաղեցրեց դաշինքի ցուցակի առյուծի բաժինը, հիմա էլ նույն հմտությամբ՝ հատ-հատ պայքարում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք պաշտոնների համար։ Նախօրեին ոմանց զարմացրեց այն, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը որոշեցին տալ Սեյրան Օհանյանին, թեեւ քարտուղարի պաշտոնը կրկին հասավ ՀՅԴ-ին՝ հանձին Արծվիկ Մինասյանի։ Բայց խմբակցության ղեկավարի պաշտոնը բաց թողնելով՝ ՀՅԴ-ն հեռահար քայլ է արել եւ չի պատրաստվում զիջել ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովների նախագահների հարցում։

Մենք տեղեկացանք, որ Դաշնակցությունը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, որի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, եւ ուզում է զբաղեցնել ընդդիմությանը հասանելիք ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Արմեն Ռուստամյանը՝ որպես գործուղումների մեծ սիրահար, հավակնում է դառնալ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, իսկ Արթուր Խաչատրյանը, որպես գյուղատնտեսության նախկին նախարար՝  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում