ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը սպառնացել է լքել ֆորումը, եթե Ուկրաինայի «կեղծ հռետորաբանությունը» շարունակվի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Սահմանային շրջաններում Ռուսաստանի զինված ուժերի ենթադրյալ կենտրոնացման մասին չմտածված հայտարարություններն Ուկրաինայի ներկայացուցիչները ֆորումում օգտագործում են որպես «ծածկոց» անսովոր ռազմական գործունեության» համար, որը շարունակվում է Դոնբասում 7 տարի` մինչև 60 000 ուկրաինացի զինծառայողի ներգրավմամբ»,- ասել է Գավրիլովը՝ ելույթ ունենալով լիագումար նիստում:

Դիվանագետը հավելել է, որ վերահսկողական ստուգումների ավարտից հետո ռուսական զորքերը վերադարձել են իրենց մշտական տեղակայման վայրեր:

«Եթե ուկրաինական պատվիրակությունը շարունակի հավատարիմ մնալ կեղծ, անպատասխանատու հռետորաբանությանը, ապա պրոֆեսիոնալ քննարկում չի ստացվի, և նրանց արևմտյան հովանավորները կշարունակեն լսել իրենց հարավային հարևանների ամենշաբաթյա զրպարտանքները առանց Ռուսաստանի պատվիրակության մասնակցության», -ասել է Գավրիլովը: