ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ օգոստոսի 16-ից սեպտեմբերի 20-ը Հայաստանից պատվիրակություն կմեկնի Մոսկվա՝ հետևելու Պետդումայի ընտրություններին։

Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը և Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի մասնագետը: