Պակիստանում հերթական անգամ արգելել են TikTok-ը «անընդունելի կոնտենտի» պատճառով, ասել է երկրի հեռահաղորդակցային սեկտորի կարգավորողը, տեղեկացնում է AFP-ն։

TikTok-ը մի շարք իրավաբանական մարտեր է մղել կրոնական ակտիվիստների եւ պահպանողական մուսուլմանական երկրի իշխանությունների հետ եւ այս ամիս երկու օր ավելի շուտ փակվել է նահանգային դատարանի որոշմամբ։

«Գործողությունները նախաձեռնվել են պլատֆորմում անընդունելի կոնտենտի մշտական առկայության եւ այդ կոնտենտը հեռացնել չկարողանալու պատճառով»,- ասվում է կապի մարմնի հայտարարությունում։

Հավելվածն ունի երկրպագուների հսկայական բազա Պակիստանում, որտեղ շատ մարդիկ այն օգտագործում են ինտերնետում ապրանքներ գովազդելու եւ վաճառելու համար։

Բայց դրա քննադատողներն ասում են, որ այն քարոզում է լկտիություն եւ ԼԳԲՏ կոնտենտ։

Հունիսին TikTok-ը հայտարարել էր, որ ընդամենը երեք ամսում պաշտոնական անձանց եւ սովորական օգտատերերի բողոքներից հետո ավելի քան վեց միլիոն տեսանյութ է հեռացրել, որոնք հասանելի էին պակիստանցի օգտատերերին։ Ընկերության հայտարարությամբ՝ տեսանյութերի մոտ 15 տոկոսը հեռացվել է «մեծահասակների մերկ լինելու եւ սեռական գործողությունների» պատճառով։