ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 487.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 574.02 դրամ (նվազել է 5.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 664.80 դրամ (նվազել է 5.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.56 դրամ (նվազել է 0.03 դրամով):