Հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գյուղ ավտոճանապարհին բախվել են Կապուտան գյուղի բնակիչ՝ 53-ամյա Արամ Ք-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 67-ամյա Գուրգեն Զ-ի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «06»-ի ուղևորներ՝ Կապուտան գյուղի բնակիչներ, 31-ամյա Վահագն Բ-ն, 23-ամյա Մխիթար Հ-ն և 27-ամյա Վաչագան Հ-ն մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։