Եվրոպան ընթանում է «բարակ սառույցի վրայով» կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է AP-ը:

Մերկելը նշել է, որ պանդեմիայի արձագանքման հետագա քայլերը կդառնան հիմք Եվրամիության առաջնորդների քննարկման համար:

«Սակայն Գերմանիայում եւ Եվրոպայում դեռեւս ընթանում է բարակ սառույցի վրայով»,-ասել է նա: