Ինչպես եւ ենթադրվում էր, Եվրոպական դատարանի որոշումն Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ այսուհետ մտավ պատմության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին հայտնել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ինչպես եւ սպասվում էր, այսուհետ Եվրոպական դատարանի որոշումն Ադրբեջանի դեմ իմ բողոքի մասով մտավ պատմության մեջ: Հիշեցնեմ, որ դատարանն Ադրբեջանին պատասխանատու է համարել խոշտանգումների եւ սպանության փորձի համար: Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում: Նրանց համար քիչ էին իրենց քաղաքական միգրանտներն եւ իրավապաշտպանները, հիմա էլ իսրայելցի լրագրողը բեռ դարձավ նրանց համար:

Եվրախորհրդում լրագրողների իրավունքների ոտնահարման մասին զեկույց է հրապարակվել եւ կռահեք, թե ո՞ւմ անունն է ցուցակում առաջինը: Եվ որպեսզի Երրորդ աշխարհի մանր բռնապետությունն իմանա իր տեղը»,- գրել է Լապշինը: