Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

«Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում, պնդում, որ  իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին

Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։

Այս կապացությամբ քիչ անց դաշինքի ներկայացուցիչներն ու Չարչյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Այժմ դատախազության շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում։