Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Որոտանի (Կուբաթլուի) շրջանում նոր զորամասի բացման մասին: Այս մասին գրում է Interfax.az-ը։

«Հունիսի 24-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Կուբաթլուի շրջանի տարածքում նոր զորամասը սկսեց ծառայողական և մարտական գործողությունները», – ասված է նախարարության հայտարարության մեջ: