Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են 2020թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձեւաչափով աշխատանքների ակտիվացմանը:

«Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը»:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։