Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր ժամը ՝ 21:00-ին։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։